Կեղծ դեղամիջոցներ՝ Չինաստանից Եվրոպայի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի իշխանությունները հայտնաբերել են կեղծ դեղամիջոցների ռեկորդային չափաքանակ Չինաստանից, որը նախատեսվում էր Եվրամիությունում իրցման համար. հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Ֆրանսիական մաքսային ծառայությունների կողմից տարածած հայտարարության համաձայն՝ խոսքը 2,4 մլն փաթեթ տարատեսակ դեղամիջոցների մասին է` սովորական ասպիրինից մինչև պոտենցիայի բարձրացման միջոցներ: Դա կեղծ դեղամիջոցների ամենամեծ քանակն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ Եվրամիությունում:

Հաբերը տեղափոխվել են «Չինական թեյ» մակնանշմամբ տուփերով:

«Դեղամիջոցներից շատերը չէին պարունակում ակտիվ նյութեր և լավագույն դեպքում ուղղակի անօգուտ էին»,-հայտարարել են Ֆրանսիայի մաքսային ծառայության ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ որոշ դեպքերում դեղորայքը պատրաստված է եղել տեխնոլոգիական նորմերի և լուրջ խախտումներով և վտանգավոր են եղել մարդու առողջության համար:




Լրահոս