16 հիպերռեալիստիկ դիմանկարներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի նկարիչ Էլոյ Մորալեսը նկարել սկսել է 4 տարեկանից: Ինքնանկարների ու դիմանկարների շարքն առաջինն է, որ հեղինակը նախաձեռնել է: Այս դիմանկարներին նայելիս անհնար է հավատալ, որ դրանք լուսանկարներ չեն:

Յուրաքանչյուր նկարի ստեղծումը հեղինակից պահանջում է մեկ ամիս ժամանակ: Նկարիչն իր արհեստանոցում օրեկան ութ ժամ այս նկարների վրա է աշխատում:

Էլոյ Մորալեսի աշխատանքները ցուցադրվել են Իսպնաիայում, Մեքսիկայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր:

«Ես շատ կարգապահ եմ: Արհեստանոցս տնիցս հեռու է: Սիրում եմ աշխատել, երբ առանձնացած եմ, իսկ արհեստանոցումս կարողանում եմ առանձնանալ ու ստեղծագործել»,- ասում է Մորալեսը:

Դեռ փոքրուց նկարիչն առանձնահատուկ սիրով է դիմանկարներ նկարել, քանի որ դրանց միջոցով էմոցիաներն ու հույզերն ավելի հեշտ է փոխանցելը:

«Այս նկարներում փորձել եմ արտացոլել իմ հոգևոր աշխարհը: Իմ կտավները հույզերի պոռթկում են և ոչ ֆիզիկականի արտացոլում: Ես մի նվիրական գաղափար ունեմ ` այն է `  նվիրել կյանքիս ամեն օրը նկարելուն: Այս մասին եմ ես երազել դեռ մանկուց: Դա իմ կիրքն է»,-անկեղծանում է նկարիչը:

Իսպանացի նկարիչն ասում է, որ կտավն ավարտելուց հետո իրեն «անկախացած» է զգում, իսկ աշխատանքային պրոցեսի ընթացքում սիրո և ատելության զգացումներ ունենում իր իսկ դիմանկարների հանդեպ:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս