Միշել Օբամային չեն ուզում տեսնել ԱՄՆ-ի դպրոցի ավարտական երեկոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային, կարծես, չեն ցանկանում տեսնել ամերիկյան Կանզաս նահանգի մայրաքաղաք Տոպիկայի դպրոցի շրջանավարտների ավարտական երեկոյին։

Դպրոցն ավարտելու վերաբերյալ վկայականն աշակերտներին է հանձնելու ոչ թե դպրոցի տնօրենը, այլ Ամերիկայի առաջին տիկինը։ Սակայն դպրոցի շրջանավարտներն ու նրանց ծնողները չեն ուրախանում։ Նրանք անհագստանում են, որ Միշել Օբամայի բազմաթիվ թիկնապահներն ու օգնականները կզբաղեցնեն դահլիճի կեսը, և իրենց համար տեղ չի մնա. փոխանցում է Комсомольская правда-ն։

Նրանց անհագստացնում է նաև այն, որ երկրի ղեկավարի կնոջ ներկայությունը կշեղի ուշադրությունը շրջանավարտներից և ուշադրության կենտրոնում կհայտնվի Միշել Օբաման, ոչ թե դպրոցականները։

Դպրոցի աշակերտ 18-ամյա Թեյլորը դիմել է կրթության շրջանային բաժին՝ խնդրելով չեղյալ հայտարարել Միշել Օբամայի այցը։ Մի քանի օրվա ընթացքում խնդրագիրը ստորագրել է ավելի քան 1200 մարդ։




Լրահոս