«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերի փաթեթը։
Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:
Մանրամասները՝ տեսանյութում․





























