Իրանում առնվազն 125,000 քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ են դարձել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված պատերազմը դարձավ Իրանի պատմական հաղթանակը։ (Հակամարտության ընթացքում) հարձակման են ենթարկվել 125,000 քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր, հիվանդանոցներ և տնտեսական ենթակառուցվածքներ», – ասել է նա Իսլամական Հանրապետության Բանակի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ։
Ջալալին ասել է, որ հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 3000 իրանցի, այդ թվում՝ 220 երեխա և 250 կին։





























