Armenian text to speach

Իրանի շուրջ հակամարտության շարունակությունը կունենա ամենաբացասական հետևանքները․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի շուրջ հակամարտության շարունակությունը կարող է ամենաբացասական հետևանքներն ունենալ ամբողջ համաշխարհային հանրության, տնտեսական իրավիճակի և համաշխարհային անվտանգության համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս մասին հայտարարել է ռուսական ՀԿ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ասել, որ ամերիկացիների և իսրայելցիների կողմից Իրանի դեմ չհրահրված ագրեսիան լրջորեն անկայունացրել է Մերձավոր Արևելքի իրավիճակը, կլինի թերի գնահատական։ Քանի որ իրավիճակն այժմ անկայունանում է ամբողջ աշխարհում, և բոլորը գնահատում են իրենց տնտեսական զարգացման, էներգամատակարարման աղբյուրների և այլնի հեռանկարները», – ասել է նախարարը։ «Հակամարտության շարունակությունը (և, կարծես, այն դեռ շատ հեռու է ավարտից) ամենաբացասական հետևանքներն կունենա ամբողջ համաշխարհային հանրության, մարդկության մեծ մասի տնտեսական իրավիճակի և համաշխարհային անվտանգության համար»։




Լրահոս