Հռոմի պապն աղոթում է Մերձավոր Արևելքում խաղաղության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապն աղոթել է այն պատի մոտ, որը կառուցել են Իսրայելի իշխանությունները Պաղեստինի հետ սահմանին:

Վերջինս Իսրայելի և Պաղեստինի նախագահներին հրավիրել է Վատիկան` հակամարտության ավարտի համար աղոթելու:

Մինչ այդ հրավերը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել իսրայելցիներին ու պաղեստինցիներին վերջ դնել այս հակամարտությանը, որի զարգացումը նա անընդունելի է համարել:

Վատիկանը շարունակում է պնդել, որ Հռոմի պապի այցելությունը տարածաշրջան զուտ կրոնական բնույթի է: Ինչպես փոխանցում է BBC-ի թղթակիցը` պաղեստինցիները հույս ունեն Հռոմի պապից աջակցության խոսքեր լսելու իրենց հասցեին:




Լրահոս