Արա Աբրահամյանը նեղացա՞ծ չէ իշխանություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրերի համաձայն` Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «նեղացած» է հայաստանյան իշխանություններից, որ այդպես էլ իր եղբորը՝ Բռլյանտի Գագոյին նախարար չնշանակեցին: 

Սակայն armlur.am-ի հետ զրույցում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով նաև Արա Աբրահամյանի տեղակալն է` հերքեց նեղացած լինելու մասին լուրերը:

«Դրանք հերյուրանքներ են: Նա որևէ այդպիսի նեղացվածություն չունի: Երեկ հանդես է եկել հանձնաժոցովի նիստին: Լավագույն հարաբերությունների մեջ են նրանք իշխանություններկ հետ, այնպես որ որևէ այդպիսի խնդիր չկա», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արա Աբրահամյանը Հայաստան էր եկել՝ մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին:




Լրահոս