Հայաստանում կբացեն Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետի տեղակալ Վիկտոր Զուբկովի հետ այսօր համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ քննարկել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հարցեր. Վարչապետի խոսքերով, Ռուսաստանի հետ արդեն կա պայմանավորվածություն փոխադարձ այցելություններ, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ առհասարակ համատեղ նոր ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ: “Առաջիկա ամիսներին մի քանի ոլորտներում նոր ծրագրեր կունենանք”,- վստահեցրեց ՀՀ վարչապետը: Ռուսաստանի վարչապետի տեղակալ Վիկտոր Զուբկովն էլ, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպմանն, ասաց, որ նախորդ տարվա համեմատ 15,5 տոկոսով աճել է 2 երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, ինչը վերջին 4 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է. “Ապրանքաշրջանառությունը հասել է 994,4 միլիոն դոլարի: Քննարկել ենք հնարավոր համագործակցության նոր ուղղությունները, մասնավորապես գազաէներգետիկ նախագծերի, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքներն ավարտին հասցնելու հարցեր”:Նրա խոսքերով, Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման աշխատանքներն արագացնելու ու Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը մեր երկրում բացելու համար նույնպես աշխատանքներ են տարվելու:




Լրահոս