ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխող կոալիցիայի կողմից հուշագրի մի նոր տեքստ է պատրաստվել: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հիմա քննարկվում է այն ստորագրելու նպատակահարմարությունը: Հիշեցնենք, որ փաստաթուղթ ստորագրելու մասին կոալիցիոն ուժերը պայմանավորվել էին դեռեւս հունվարի 30-ին կայացած կոալիցիոն նիստի ժամանակ: Բայց ուշագրավն այն է, որ կոալիցիոն վերջին հուշագրի ստորագրումից մեկ տարի էլ չի անցել. փետրվարի 17-ին նոր կլրանա «վերաստորագրված» հուշագրի 1-ամյակը: Սակայն հատկապես այս շաբաթ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները նոր «որակներ» ստացան, ու առաջիկայում Սերժ Սարգսյանի մոտ կրկին կոալիցիոն մեծ նիստ է պատրաստվում:




Լրահոս