Ուգո Չավեսին կրկին կվիրահատեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը խոստովանել է, որ Կուբայում հետազոտության ժամանակ բժշիկները նրա մոտ կրկին ուռուցք են հայտնաբերել,- հայտնում է BBC-ին: 57-ամյա նախագահին մոտ ապագայում կրկին կվիրահատեն: Վերջին օրերին նա չի ներկայացել հանրությանը եւ չի մասնակցել պաշտոնական արարողությունների: Չնայած հիվանդությանը, Չավեսը պատրաստվում է մնալ իշխանության ղեկին` մասնակցելով Վենեսուելայի 2012 թ. հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին:




Լրահոս