Մահացու պատահար Արմավիր- ԵրԵՎան ճանապարհին (լուսանկարներ) Դեկ 12,2011 12:53 Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ առավոտյան ժամը 06:00-սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ 1966 թ. ծնված Նվեր Գևորգյանը վարելով Գրանդ Չերոկի մակնիշի 29 PՍ 999 համարանիշի ավտոմեքենան, Երևան Արմավիր ավտոճանապարհի Սարդարապատ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից շրջվելով ընկել է ձորը: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ …
եվրոգոտին սխալներն ուղղելու հնարավորություն ունի Դեկ 12,2011 12:42 Moody”s վարկային գործակալությունը հայտարարել է 2012 -ի առաջին եռամսյակում եվրոգոտու բոլոր երկրների վարկանիշը վերանայելու մտադրության մասին,-հայտնում է BBC-ն: Վերանայման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում ճգնաժամը կանխելու համար ռազմավարական վճռական միջոցների շարունակվող բացակայությունը:Հիշեցնենք, որ ավելի վաղ Standard & Poor”s գործակալությունը հայտարարել էր, որ վերանայում է եվրոգոտու 15 երկրների վարկանիշի հնարավոր իջեցումը:
Միլա Յովովիչը կցանկանար միանալ ռուս ցուցարարներին Դեկ 12,2011 12:18 Դերասանուհի Միլա Յովովիչը հայտարարել է, որ եթե կարողանար՝ կմիանար Ռուսաստանում տեղի ունեցող՝ Պետդումայի ընտրությունների կեղծարարությունների դեմ ակցիային,- գրել է Յովովիչը Twitter-ի իր էջում: Միկրոբլոգի որորշ օգտատերեր տարբեր կարծիքներ են արտահայտել Յովովիչի այս գրառման հետ կապված: Ոմանց կարծիքով՝ ամերիյան հեռուստատեսությունը թյուրիմացության մեջ է գցել դերասանուհուն:
Երեվան-Արտաշատ ավտոճանապարհին մարդ է մոլորվել Դեկ 12,2011 11:38 ՀՀ ԱԻ նախարարությունն armlur.am -ին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10.24-ին քաղաքացի Հովակիմյանից ահազանգ է ստացվել, որ վերջինս մոլորվել է Երևան-Արտաշատ ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը:
Այսօր Շառլ Ազնավուրը համերգ կտա Մոսկվայում Դեկ 12,2011 11:27 Համաշխարհային հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում երկուշաբթի համերգ կտա Մոսկվայում՝ Կրեմլյան պալատի բեմում,- գրում է РИА Новости -ն: Մոսկվայում կհնչեն տարբեր տարիների իր լավագույն հիթերը, քանի որ ինքը հասկանում է՝ ինչ է իրենից ուզում ռուս հանդիսատեսը:Վերջին անգամ Ազնավուրը Մոսկվայում ելույթ է ունեցել 2007 -ին՝ հրաժեշտի հյուրախաղերի շրջանակներում, սակայն, ինչպես տեսնում ենք, 87-ամյա երգիչն այժմ ամուր …
Բալի հյութը՝ քնաբեր Դեկ 12,2011 11:22 Բրիտանական Նորթումբրիա համալսարանում տեղի ունեցած հետազոտության համաձայն՝ երկու բաժակ բալի հյութն առնվազն 40 րոպեով երկարացնում է մարդու քունը,-գրում է Daıly Maıl-ը: Համալսարանի մասնագետները փորձարկման են ենթարկել 20 մասնակիցների, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում, քնելուց առաջ եւ արթնանալուց անմիջապես հետո խմել են 30 մլ բալի հյութ։ Փորձարկման արդյունքում հաստատվել է, որ հյութը երկարացնում է քունը։
ՀՀ Աժ նորընտիր նախագահը աշխատանքային այցով Ստեփանակերտում է Դեկ 12,2011 11:17 armlur.am -ին ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ : Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը, …
Կրակոց գազային ատրճանակից Դեկ 12,2011 11:13 Դեկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Հայ-սլավոնական համալսարանի հրշեջ տեսուչը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, 2-րդ կուրսի ուսանողներ Արթուր Ս.-ն և Դավիթ Ա.-ն համալսարանի մուտքի մոտ վիճաբանել են, հարվածել իրար, և երբ ինքը փորձել է միջամտել, Դավիթ Ա.-ն գազային ատրճանակից կրակել է օդ` խախտելով համալսարանի բնականոն աշխատանքը, ու դիմել փախուստի:Ձեռնարկվում են միջոցառումներ …
Միցուբիշի Պաջերո-ն ընկել է ձորը Դեկ 12,2011 11:10 Դեկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում, Միցուբիշի Պաջերո մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին` Երասխավանի հատվածում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Վարորդը վնասվածքներ չի ստացել
Մեդվեդեվի Ոչ-ը Դեկ 12,2011 11:08 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ասել է, որ , չնայած ցուցարարները իրավունք ունեն բարձրաձայնել իրենց կարծիքը, բայց ինքը ոչ մի կերպ համաձայն չէ նրանց հետ:Հիշեցնենք, որ ցուցարարները պնդում են ,որ ընտրությունները կեղծվել են հօգուտ իշխող “Եդինայա Ռոսիա” կուսակցության եւ պահանջում են նոր ընտրություններ: Մեդվեդեւը նաեւ Facebook սոցիալական ցանցի իր էջում ռուսերեն լեզվով որոշ մեկնաբանություններ է տեղադրել, …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին