ԴԱՏԱՎՈՐԻ ՏՂԱՅԻ ՈՏՔԸ ՎՆԱՍՎԵԼ Է Դեկ 07,2011 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 19:30-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել Սեւանի ափին գտնվող «Օրսետտո» հյուրանոցա-ռեստորանային համալիրում, որտեղ կրակոցներ են հնչել: Պարզվում է` հաշտեցնողներից մեկը տուժել է, սակայն հիվանդանոց չի գնացել:«Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի որդին` Հրաչյա Անտոնյանն էլ է ներկա գտնվել այդ վիճաբանությանը «բաժանարարի» կարգավիճակով: …
ԱՍՈՒՄ Է` Ո՛Չ Դեկ 07,2011 00:00 Երեկ, ի տարբերություն ԲՀԿ-ական պատգամավորների, ԲՀԿ-ական նախարարները լրագրողների հարցերից խուսափելու հնարավորություն չունեին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդում է ԲՀԿ-ականների շրջանում թմրամոլների «որսը», ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը պատասխանեց մեկ բառով` ո՛չ: Մնացած հարցերով էլ խնդրեց դիմել պարոն Ծառուկյանին:
ԻՐԱՐԱՄԵՐԺ Դեկ 07,2011 00:00 Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հերքեց տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրենց մոտից ազատվել են մարդիկ` աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին բաց նամակի տակ ստորագրելու համար: «Մի մարդ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, եւ այն աշխատակիցը, որը մասնակից է եղել էդ գործառույթներին (նամակի մասին է), այդ աշխատողը ներկայումս աշխատում է ու …
ՎԱՏ ԵՆՔ ԵՂԵ՞Լ Դեկ 07,2011 00:00 Երեկ ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան եկած ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նաեւ սրամտեց. «Հունվարից հետո բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»: «Ժողովուրդ»-ի հարցին` «ինչպե՞ս եք գնահատում Նիկոյանի նախընտրական ելույթի մասնավորապես այն հատվածը, որտեղ նա տարբեր գծեր դրեց իր եւ Ձեր աշխատանքի միջեւ», Աբրահամյանը պատասխանեց. «Դե հիմա յուրաքանչյուր նախագահ իր աշխատաոճն …
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՇԱՌՔ Դեկ 07,2011 00:00 ՀԱԿ անդամ, Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախընտրական կաշառք է համարում ԲՀԿ-ի` «Կենտրոն» հեռուստատեսությամբ տարփողվող վերջին առողջապահական ակցիաները: Այն է` կուսակցությունը, օգտագործելով իրենց ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկների ռեսուրսները, հազարավոր մարդկանց իբր անվճար բուժօգնություն է ցուցաբերում: Իբր, որովհետեւ Արարատ Մկրտչյանի խոսքով` անվճար տրվում են միայն 1500-2000 դրամանոց ակցիաներ, իսկ վիրահատությունները, չնայած ներկայացվածին, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 07,2011 00:00 ՄԵ՞Զ ԻՆՉԵրեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ: Նրա նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին: «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերից մեկն է, ինչպես նաեւ իր կապիտալով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն երրորդ բանկը: ԱՅԼ ՊԱՏԿԵՐ«Շատերն են հիշում 2008թ-ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտություն, հույս ու հավատ էր ներշնչվում, խոստացվում, որ …
ԵՐԲ «ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ» Դեկ 07,2011 00:00 Համակ անտարբերությունը, բարձիթողի իրավիճակն ու անտերությունն իշխանական համակարգում արդեն համատարած բնույթ են կրում: Անգամ ամենակարեւոր ոլորտներում այնպիսի լուրջ սպրդումների կարելի է հանդիպել, որ ուղղակի ապշեցուցիչ է: Օրինակ՝ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ կոչվող կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»: Խոսքը միայն այն մասին չէ, որ նույն ԱԱԽ կայքում պարբերաբար կարելի է հանդիպել տարրական անփութությունների: Երեկ, օրինակ, ԱԺ-ն …
ԺՈՂՈՎՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ Դեկ 07,2011 00:00 «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը երեկ համայնքում գոյություն ունեցող մանկապարտեզների տնօրեններին ժողովի է հրավիրել: Նա այդ ընթացքում հստակ քարոզչություն է արել` հորդորելով ներկաներին գալիք ընտրությունների ժամանակ աշխատել ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին: «Ժողովուրդ»-ը զրուցեց վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ, սակայն վերջինս հերքեց քարոզչության մասին լուրը. «Մանկապարտեզի տնօրեններին եմ հրավիրել, բայց ոչ …
ՄԱՐՔՍԻԶՄ-ԼԵՆԻՆԻԶՄՆ ՈՒ ԱՅԼԱԽՈՀԸ Դեկ 07,2011 00:00 ԱԺ նախագահ դարձած Սամվել Նիկոյանի կենսագրության մեջ ուշագրավ դրվագ կա. վերջինս խորհրդային տարիներին եղել է ընդհատակյա ԱՄԿ կուսակցության անդամ: ԱԺ-ում էլ նրան ներկայացնելիս հին ՀՀԿ-ականները հպարտանում էին Նիկոյանի կենսագրության այդ դրվագով, որ խորհրդային տարիներին նա եղել է դիսիդենտ: Բայց մյուս կողմից նույն Նիկոյանն, ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական կենսագրության համաձայն, խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1987թ. ավարտել է …
ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ Է Դեկ 07,2011 00:00 Շիրակի մարզի 036 ընտրատարածքից պատգամավոր դարձած Մխիթար Վարագյանը պատրաստվում է կրկին առաջադրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկախ պատգամավոր Վարագյանը հայտարարեց, որ ինքն անպայման մտադիր է առաջադրվել իր ընտրատարածքում: Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարել է, թե գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից ու իշխանությունից, այդ թվում՝ օրենսդիրից, մյուս կողմից նրանք մեծամասնական ընտրակարգով …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից