ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԻ Մար 17,2012 00:00 2012թ. փետրվարի 20-ին` ժամը 9:50-ի սահմաններում, մահացել էր ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Նարեկին փետրվարի 16-ին ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել` միայն նրա մորը` տիկին Նազիկին թույլ տալով տեսակցել որդուն: Երեկ Նարեկի մայրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդու մահվան առնչությամբ որեւէ նորություն չկա` հավելելով, որ այդ բացահայտումներն անգամ …
ԴԱՐՁԱՆ ՀՀԿ-ԱԿԱՆ Մար 17,2012 00:00 Հանրապետական կուսակցության գրասենյակ երեկ մուտք գործելու իրավունք ունեին միայն հավատարմագրված լրագրողները: Հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները ստիպված էին դրսում սպասել: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հարեւան սենյակում կուսակցական տոմսեր էր հանձնում արվեստի, մամուլի ներկայացուցիչներին, պատգամավորներին եւ նախարարներին: Հետաքրքիր էր, որ այդ պատասխանատու գործընթացին նույնիսկ հավատարմագրված լրագրողներին ներս չեն թողել: Նրանք մյուս սենյակում սպասում էին: Արդարադատության նախարար Հրայր …
25 ՏԱՐԻ ԱՌԱՋ Մար 17,2012 00:00 «Ազգային ինքնորոշում միավորում»-ը 25 տարեկան է. այն ստեղծվել է 1987թ. մարտի 17 ին: Այդ կապակցությամբ հրավիրած ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերհիշել է ԱԻՄ ստեղծման պատմությունը, երբ ինքն աքսորի վայրից` Սիբիրից, Գորբաչովին նամակ է ուղարկել, որից 6 ամիս անց` 1987թ. մարտի 17-ին, ստեղծվել է ԱԻՄ-ը:
15-20 ՄԱՆԴԱՏԻ ԽՆԴԻՐ Մար 17,2012 00:00 Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իր առջեւ 15-20 մանդատի խնդիր է դրել եւ հրաժարվել արմատական պայքարից: Henaran.am-ին այդ մասին ասել է ՀԱԿ մաս կազմող «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելու կուսակցության որոշումը: Այնուամենայնիվ, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ»-ն առայժմ շարունակում է ՀԱԿ-ի կազմում մնալ: Սոս Գիմիշյանի խոսքով` մեկ տարվա ընթացքում` մինչեւ հաջորդ նախագահական ընտրությունները, …
ԿԼԻՆԻ՞ ՈՒՂԵՐՁ Մար 17,2012 00:00 ԲՀԿ-ն վաղվա համագումարին մասնակցության հրավերներ է ուղարկել «Եդինայա Ռոսիա»-ին, Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության»-ը եւ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը: Իսկ Պուտինի ուղերձի մասին ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը tert.am-ին ասել է. «Մենք անպայման ակնկալում ենք նրանց ներկայությունը: Թե ում կողմից ինչպիսի ողջույնի ուղերձներ կլինեն, պարզ կլինի ընդամենը մեկ օրից»: Հիշեցնենք, որ ՀՀԿ 13-րդ համագումարին «Եդինայա Ռոսիա»-ի փոխնախագահ …
ԽՄԱԾ ԾԵԾԿՌՏՈՒՔ Մար 17,2012 00:00 Մարտի 16-ին Կապանի «Prince» ռեստորանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանի եւ մի խումբ դաշնակցականների ընթրիքից անմիջապես հետո կրակոցներ են հնչել նրանց սենյակում: Ռեստորանի տերերը, որոնք ՀՀԿ տեղական շտաբի պատասխանատուներից են, ներս են մտել եւ հարցրել, թե ով է կրակում, ինչի արդյունքում ծեծկռտուք է ծավալվել: Քիչ անց ժամանել են ոստիկաններն ու բերման ենթարկել 2 հոգու` Վիննի …
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ Մար 17,2012 00:00 Մարտի 16-ին կայացել է Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում, քննարկելով խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին եւ Գրիշա Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում: Բացի այդ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: …
ԵԹԵ ԱՏՈՄԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ Մար 17,2012 00:00 ՀՀ կառավարության նիստերի դահլիճում երեկ կայացած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության (ԱԴԿ) երկրորդ արտահերթ համագումարն իր ընդունած բանաձեւով արձանագրեց, որ Հայաստանի զարգացման միակ հնարավոր ուղղությունը եվրոպական տիպի ժամանակակից ժողովրդավարական սոցիալական պետության կերտումն է:Նկատենք, որ ԱԴԿ երեկ կայացած համագումարը հենց առաջին տպավորությամբ տարբերվում էր նմանատիպ միջոցառումներից: Մինչ օրս կուսակցական համագումարների ֆուրշետները կազմակերպվում էին միջոցառման ավարտին, իսկ ԱԴԿ-ն հակառակն …
ՀՀԿ-Ի ՀԵՏ Մար 17,2012 00:00 ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ դեռեւս չի որոշել` առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: «Եթե դնեմ, համամասնականով եմ դնելու: Եթե նման որոշում կայացնեմ, ապա ՀՀԿ-ի ընտրացուցակով»,-եզրափակեց Բաղդասարյանը:
ՉՄԵԿՆԱԲԱՆՎԱԾ Մար 17,2012 00:00 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարին հրավիրված է եղել նաեւ ԲՀԿ-ին վերջերս անդամակցած Վարդան Օսկանյանը: Սակայն ԱԴԿ ներկայացուցիչները պարզաբանել են, որ Օսկանյանին հրավիրել են ոչ թե որպես ԲՀԿ-ական, այլ որպես Օսկանյան անհատ: Իսկ կոալիցիոն կուսակցություններից ոչ մեկին ԱԴԿ-ն չի հրավիրել իր համագումարին՝ ասելով, որ նրանք են երկրի զարգացման խոչընդոտը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
22 Նոյեմբեր 07:43 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան