Վրաերթ Եղվարդում Հուն 28,2012 15:28 Հունիսի 27-ին, ժամը 13.00-ի սահմաններում, “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Տեղադրվելու են նոր արագաչափեր Հուն 28,2012 15:26 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հուլիսի 2-ից գործարկվելու են նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Երևանյան փողոցում (Երևան-Արմավիր ճանապարհ) նոր տեղադրված երթևեկության արագության վերահսկողության արագաչափ սարքերը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
76-ամյա տատիկը սպանել է ամուսնուն Հուն 28,2012 15:05 Մոսկվայի Սոլնցեւո շրջանում 76-ամյա տատիկը, վիճաբանելով ամուսնու հետ, մուրճով մի քանի հարված է հասցրել նրա գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետեւ կինը կացնով մասնատել է ամուսնու դիակը: Դեպքի մասին իրավապահներին հայտնել է մարդասպան տատիկի թոռը` տանը հայտնաբերելով պապիկի մարմնի հատվածները: 76-ամյա տատիկը ձերբակալված է:
Գողացել են լուսանկարչական սարքեր Հուն 28,2012 14:53 Հունիսի 27-ին, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 22-ամյա, նախկինում դատված Գոռ Վ.-ին եւ Ստեփան Ս.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ Ստեփան Ս.-ն հունիսի 20-ին, ժամը 13.00-ին, դռան փականը բացելով, “Նոր Խարբերդ” Այգեգործական ընկերության 2-րդ փողոցի թիվ 18 տնից գողացել է …
Բորիս Մոիսեեվը ամուսնանում է Հուն 28,2012 14:40 Երգիչ Բորիս Մոիսեեւը մոտակա շաբաթների ընթացքում պատրաստվում է ամուսնանալ: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Մոսկվայի կենտրոնական այգիներից մեկում: Բորիսի ընտրյալը՝ Ադել Տոդդը, ամերիկացի գործարար կին է, ում հետ երգիչը մի քանի տարի քաղաքացիական ամուսնության մեջ էր:
Դպրոցը՝ էրոտիկ մերսման սրահ Հուն 28,2012 14:31 Կիեւի դպրոցներից մեկում, սպորտդահլիճը, որտեղ աշակերտները պարապմունքներ են անցկացնում, երեկոյան ժամերին վերածվում է էրոտիկ մերսման սրահի: Պարզվել է, որ փոխտնօրենը երեկոյան ժամերին վարձակալության է հանձնում տարածքը: Դպրոցի փոխտնօրենն ազատված է պաշտոնից, իսկ տուգանքը կկազմի առավելագույնը 8.5 գրիվեն:
Նռնակ նետած փեսայի բնակարանից զինամթերք են հայտնաբերել Հուն 28,2012 14:18 Տավուշի մարզի Նավուր գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Վալենտին Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ևևՌԳԴ-5ևև տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի՝ 7 և 5,45մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ, իսկ ննջասենյակի պահարանում 25գ կանեփանման կանաչ զանգված և 70սմ բարձրությամբ, 5կգ ընդհանուր կշռով 90 կանեփանման բույս: Հայտնաբերվածն …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուն 28,2012 14:07 Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովի շենքում: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, ոչ մի կերպ չի հարմարվում խորհրդային տարիներին կառուցված եւ ընթացքում կոսմետիկ վերանորոգումների ենթարկված խորհրդարանի իր աշխատասենյակի պայմաններին: Նա այս օրերին ակտիվ վերանորոգման աշխատանքներ է սկսել ԱԺ իր աշխատասենյակում, որպեսզի ժամանակակից ,ինտերիերովե լծվի օրինաստեղծ աշխատանքին:
20-ամյա աղջիկը խմել է 30 հաբ Հուն 28,2012 13:56 Հունիսի 28-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով (խմել է 30 հաբ Կոլոսիտին) իրենց մոտ է տեղափոխվել Սարալանջ գյուղի բնակիչ` 1992 թ. ծնված Անահիտ Ալեքսանյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատել են միջին ծանրության:
Ռոբոտ-մատուցողներով Ռեստորան Հուն 28,2012 13:51 Չինաստանի Հարբին քաղաքում “Ռոբոտ” անունով ռեստորան է բացվել, որտեղ հաճախորդներին կսպասարկեն ռոբոտներ: Ռեստորանի տնօրինության խոսքերով՝ ռեստորանում աշխատող 18 ռոբոտ-մատուցողները ոչնչով չեն տարբերվելու իրական մատուցողներց՝ իրենց սպասարկումով: Նշենքմ որ ռեստորանում նույնիսկ հոգացել են երեխաներին զբաղեցնելու հարցը: Նրանց համար կա հատուկ ռոբոտ, որը պատրաստ է երգել:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 07:45 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
17 Մայիս 22:04 Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա
18 Մայիս 07:10 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին