ԴԱՆԱԿՈՎ ԳԼԽԻՆ Է ԽՓԵԼ Նոյ 29,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Նրանց փորձել է հաշտեցնել նույն գյուղի բնակիչ 37-ամյա Արարատ Նաղդալյանը, որը գլխին ստացած դանակի հարվածից 7 օր անց հիվանդանոցում մահացել է:Մեր ունեցած տեղեկություններով՝ Ծափաթաղի բնակիչներ Վիտալի Սարաջյանը, Երվանդ Բաղյանը եւ Պետրոս Նաղդալյանը վիճաբանել են …
ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԵՄ, ԲԱՅՑ ԿԱՊ ՉՈՒՆԻ Նոյ 29,2012 00:00 Ամուսնացած կնոջ` Նաիրա Հարությունյանի փոքր որդին Հրաչյա Գեւորգյանին «պապա» էր ասում, բայց Նաիրան Հրաչին մեղադրում է իրեն ու որդուն առեւանգելու եւ «շանտաժով» իր հորից փող «շորթելու» մեջ: Թե նրանցից ով է ում «գլխին սարքել», դատարանը դեռ կպարզի, բայց այս գործը հիշեցնում է մի հին անեկդոտ. մի կին ձախ ձեռքի երկու մատներին՝ մատնեմատին ու ցուցամատին, մատանիներ …
ՖԱՎՈՐԻՏԸ Նոյ 29,2012 00:00 Երեկ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որը տեղի ունեցավ ՀՀԿ կենտրոնական՝ Մելիք Ադամյան փողոցում գտնվող գրասենյակում: Ժամը 19:30-ից մինչեւ 21:00-ն ձգված նիստի ընթացքում հանրապետականները քննարկել են ներկուսակցական հարցեր, այդ թվում եւ դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ համագումարի նախապատրաստական աշխատանքների, ելույթների ու շտաբների ձեւավորման մասին: Քննարկել են նաեւ արտաքին քաղաքական համագործակցությանը վերաբերող հարցեր, քանի որ կուսակցությունն …
ՈՒՇԱՆՈՒՄ Է Նոյ 29,2012 00:00 Փուչիկների գործով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վիրահատությունն ուշանում է: Պատճառն այն է, որ նրա ստամոքսում երեք հատ խոց են հայտնաբերել: «Համապատասխան դեղեր եմ ընդունում՝ վիճակս կարգավորելու համար, երբ վերջացնեմ, նոր կորոշեն՝ վիրահատության ենթակա եմ, թե ոչ»,-նշեց նա: Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով 154 մարդ …
НУ ГОВОРИ ЖЕ Նոյ 29,2012 00:00 Ներքաղաքական դաշտում այս օրերին տիրող իրավիճակը հիշեցնում է «Մեր բակը» հայտնի հումորային ֆիլմը: Հիշո՞ւմ եք, երբ սիրահարված Սոնան ամեն անգամ անհամբեր սպասում էր Մկոյի խոստովանությանը. «Ну говори же, Мко»: Հիմա էլ Հայաստանում ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական ուժերը, շունչը պահած, սպասում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ ի վերջո, նա առաջադրվելու է նախագահի թեկնածու, թե ոչ: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 29,2012 00:00 ՉԻ ԽԱՅԹՎՈՒՄ«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ տարբեր քաղաքական ուժերի խայթոցներն իր վրա չեն ազդում. «Ես գնում եմ նախագահական ընտրությունների, ես մասնակցելու եմ, որքան էլ լինեն խայթոցներ, չար հայտարարություններ, ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին»: ԲԵՅՐՈՒԹԻՑ ԵԿԱՎԵրեկ ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի …
ԱՆԳԱՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ Նոյ 29,2012 00:00 ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստն անցավ բավական ծանր մթնոլորտում: Նիստի օրակարգում ընդգրկված էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խմբակցության նախագիծը, եւ քննարկմանը մասնակցում էին նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները:Հավանաբար մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայությունն էր ճնշել իշխանական պատգամավորներին, որ նրանք գերադասեցին ոչ թե միանգամից կտրուկ դեմ արտահայտվել հանձնաժողովի ստեղծմանը, …
ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ ԵՆ Նոյ 29,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ Սիսիանի քաղաքապետարանում ստուգումներ են անցկացվելու, քանի որ այնտեղ քաղաքապետ է ընտրվել ԲՀԿ-ական թեկնածուն: Սակայն քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ասաց. «Առայժմ ստուգումներ չկան: Մարզպետի կարգադրությամբ բոլոր համայնքներում տարեվերջին ստուգումներ են անցկացվելու»:
ՄԵՐԺԵԼ Է Նոյ 29,2012 00:00 Երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ Բաքվում եղած օրերին իրեն ուղեկցել են անվտանգության աշխատակիցները, եւ ծիծաղով հավելեց. «Ի տարբերություն Երեւանի»: «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչ էր նշանակում հեգնանքը. կցանկանար Երեւանում նույնպե՞ս անվտանգության աշխատակիցներով շրջապատված լինել: «Ես միշտ մերժել եմ թիկնազորի այդ երեւույթը»,-նշեց նա:
ԼՔԵԼ ԵՆ Նոյ 29,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ օրեր առաջ 4 զինվոր լքել են Տավուշի մարզի զորամասերից մեկը: Այդ պատճառով զորամասում ստուգումներ են անցկացվում: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը հերքեց. «Նման բան չկա: Իսկ ստուգումները պարտադիր անցկացվում են ու միշտ էլ անցկացվել են: Դա բնականոն պրոցես է»:
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
21 Փետրվար 11:39 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան