ԱՆՈՐՈՇ Հուն 17,2012 00:00 2011թվականի նոյեմբերին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ ղեկավար Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին դատի է տալու: Երեկ «Ժողովուրդ»-ը Մելիքյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ փուլում է գտնվում գործը, վերջինս պատասխանեց, որ առայժմ հանգստանում են, եւ այդ գործի հետ կապված՝ դեռեւս նորություն չկա. «Տոներ էին, եւ որեւէ փոփոխություն չի եղել այդ գործով»: …
ՍԿՍԵԼ ԵՆ ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ Հուն 17,2012 00:00 Գյումրիում նախընտրական շրջանը յուրահատուկ դրսեւորումներ է ստանում: Մեր տեղեկություններով` Շիրակի մարզային գրադարանի հենց մուտքի մոտ այս օրերին սոցհարցումներ են անցկացնում «Ո՞ր կուսակցությանն եք պատրաստվում քվեարկել առաջիկա ԱԺ ընտրություններին» թեմայով: Ընդ որում, կարծես թե այն պարտադիր է գրադարանի այցելուների համար. մարդկանց խնդրում, համոզում եւ ստիպում են, որ անպայման մասնակցեն այդ սոցհարցմանը:
Ո՞Վ Է ՍՏՈՒՄ Հուն 17,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն Գյումրիում սկսել է ալեհավաքներ բաժանել: Նախ ինչ-որ երիտասարդներ այցելում են քաղաքացիների բնակարանները եւ որպես ամանորյա նվեր` առաջարկում արբանյակային ալեհավաք: Ցանկացողներին հրավիրում են ԲՀԿ Գյումրու գրասենյակ: Իսկ արդեն այստեղ ալեհավաքը տալիս են նրանց, որոնք համաձայնում են անդամագրվել ԲՀԿ-ին: ԲՀԿ-ից, սակայն, հերքեցին այդ տեղեկությունները: ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի խոսքերով` …
ՉԻ ՈՒԶՈՒՄ Հուն 17,2012 00:00 ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբայրը, դեռ չգիտի` կրկին կդառնա ԱԺ պատգամավոր, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին` առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը թիվ 37 ընտրատարածքում, Սաշիկ Սարգսյանը պատասխանեց. «Հլը ոչ մի բան որոշված չի: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում պատգամավոր դառնամ: Բայց տեսնենք»: Ի դեպ, Սաշիկ Սարգսյանն այս օրերին Գերմանիայում է:
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑԵԼ Է Հուն 17,2012 00:00 ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցող Ջոն Պրեսկոտն իր անհավասարակշիռ պահվածքով պարզապես շոկի մեջ է գցել ԵԽԽՎ հայկական պատվիրակությանը: Բանն այն է, որ հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նրա նյարդերը չեն դիմացել, ու եվրոպացի դիվանագետը բռունցքով հարվածել է սեղանին:Պրեսկոտը ԵԽԽՎ հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վիճաբանել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներից ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս նրան է …
ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ Հուն 17,2012 00:00 Հայաստանի խորհրդարանական կուսակցությունները դեռ չեն սկսել իրենց համամասնական ցուցակների վերաբերյալ քննարկումները: Սակայն խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները չեն բացառում, որ առաջիկայում իրենց նախընտրական ցուցակներն էապես կտարբերվեն 2007թ. ԱԺ ընտրությունների ցուցակներից: ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ -Պարո՛ն Մինասյան, կուսակցությունում արդեն սկսե՞լ եք համամասնական ցուցակի վերաբերյալ քննարկումները:-Դեռ ո՛չ: Դեռ ժամանակ կա: Կարծում եմ` կա՛մ ՀՀԿ …
Հուն 17,2012 00:00 Առաջիկայում փոփոխվելու է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»-ի` նախկին «Հայլուր»-ի ղեկավար կազմը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ լավատեղյակ աղբյուրներից: Ըստ այդմ` «Առաջին լրատվական»-ի տնօրեն Սամվել Ֆարմանյանն ազատվելու է աշխատանքից` ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Նրա փոխարեն «Առաջին լրատվական»-ի տնօրեն է նշանակվելու փոխտնօրենը` Գեւորգ Ալթունյանը: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե այս պահին նման որեւէ …
Հուն 17,2012 00:00 Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը` հայտնի Նովոն, մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ` ով ոնց, ես դնելու եմ իմ թեկնածությունը Սարդարապատ համայնքի ընտրատարածքում, որտեղ ծնվել, մեծացել եմ»: Նշենք, որ ամենայն հավանականությամբ հենց այս ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, …
Հուն 17,2012 00:00 Չնայած Սերժ Սարգսյանի ու մյուս ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինի, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի գործարար խավն ԱԺ-ում տեղ կունենա: Նրանք կփորձեն խորհրդարան գալ ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով: Նույնիսկ հիմա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մեջ սկսել են բաժանել ընտրատարածքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ …
ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԷԻՆ Հուն 17,2012 00:00 Հունվարի 11-ին 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը: Ինչպես հայտնի է, հենց նրա ղեկավարած խմբի փայլուն աշխատանքի շնորհիվ 1943թ. Թեհրանում հաջողվեց կասեցնել Ստալինի, Չերչիլի եւ Ռուզվելտի մահափորձը: Այս պատմական իրադարձության մոտիվներով էլ ժամանակին նկարահանվեց «Թեհրան 43» հայտնի ֆիլմը, որի գլխավոր դերակատարը մարմնավորում է հենց Գեւորգ Վարդանյանին: Ավելորդ է նշել, թե ինչպիսի պատմական …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում