ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻՆ ԱՅՐԵԼ ԵՆ ՈՒ ԳՑԵԼ ԱՂԲԱՆՈՑԸ Փետ 09,2013 00:00 Փետրվարի 8-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ժամը 03:30-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ այրվածքների հետեւանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ 48-ամյա Նվեր Երանոսյանը: Մահացածի հարազատները նրան գտել են աղբանոցում` մեքենայի մեջ: Վերջինիս այրել են ու թողել այդտեղ: …
ՆՈՐՈԳԻ՞Չ Փետ 09,2013 00:00 Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր հրապարակել, որում նշված էր, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ձերբակալվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: Վերջիններս, ըստ ԱԱԾ հաղորդագրության, մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են …
ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ Փետ 09,2013 00:00 Երեւանի Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի մասնակիցները պատրաստվում են քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել «Ազատության հրապարակ» անվամբ: Երկուշաբթի՝ փետրվարի 11-ին՝ ժամը 18:00-ին, Սարյանի պուրակում տեղի է ունենալու նախաձեռնության կազմակերպած առաջին միջոցառումը, որտեղ հռչակվելու են նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները:
ՏԱՐՈ՛Ն ՋԱՆ, ՍԻՐՈՒՆ ՉԷ Փետ 09,2013 00:00 Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հերթական անգամ անհարմար դրության մեջ է դրել: Փետրվարի 5-ին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, հիշեցնելով, որ մեր ժողովուրդը չի սիրում աշխատել՝ Սարգսյանը խոսել է Երեւանի քաղաքապետարանի՝ իբրեւ թե 150.000-դրամանոց աշխատատեղերի մասին եւ, իհարկե, իր խոսքերը հաստատելու համար դիմել է դահլիճում ներկա Տարոն Մարգարյանին, ով էլ, բնականաբար, հաստատել է, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 09,2013 00:00 ՈՒՇԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԵրեկ Սերժ Սարգսյանն իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաեւ ընտրություններին նրանց լիարժեք եւ իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում ԱԱԾ տնօրենը տեղեկություններ է ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության …
ԴԻՄԵԼ ԵՆ՝ ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Փետ 09,2013 00:00 Մարտի 22-ին տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը, իսկ մինչ այդ նախաձեռնող խումբը` 28 հոգի, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ նոր կուսակցություն գրանցելու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն:Ուշագրավն այն է, որ նախաձեռնող խմբի կազմում հիմնականում անկուսակցականներն են ու ՀՀՇ վարչության անդամները: Ընդ որում, դատելով երեկ մամուլում ՀԱԿ մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչների …
ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆՔ Փետ 09,2013 00:00 ԱՎԾ-ն վերջերս հրապարակեց 2012թ. վիճակագրական տվյալները, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բավական լուրջ խնդիրներ կան ժողովրդագրության ոլորտում: Բանն այն է, որ եթե իրար գումարենք մեկ տարվա մեջ մահացածների եւ երկրից մեկնածների թիվը, ապա այն գերազանցում է ծնելիության թվին, եւ ստացվում է, որ բնական աճի ցուցանիշները բացասական են: 2012թ. ՀՀ-ից հեռացել է 42.7 հազար մարդ, …
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ Փետ 09,2013 00:00 Նախօրեին ԱԺ-ում ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են եվրոպական միջխորհրդարանական պատվիրակության անդամներն ու ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է առաջիկայում սումգաիթյան ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ միջազգային կառույցներում այս թեմայով լայնածավալ քարոզչական գործունեություն ծավալելու հարցը, տարբերակները: Անդրադարձ է եղել նաեւ Խոջալուի դեպքերի կապակցությամբ ադրբեջանական կեղծ քարոզչությանը հակազդելու եւ այս թեմայով …
ՄԱՆԴԱ՞Տ, ԹԵ՞ ԱԹՈՌ Փետ 09,2013 00:00 ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել` դիմելու է ՍԴ` ընտրությունները հետաձգելու համար, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այսպես իրականում փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել: Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր, այն էլ՝ մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ, խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած …
ՀԱՆՈՒՆ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻ Փետ 09,2013 00:00 Եթե էլիտար զուգարանների վրա ծախսված 340 հազար դոլարից մենք էյֆորիայի մեջ ենք ընկնում, ապա կառավարության ընդհանուր անիմաստ ծախսերից կարող ենք տրանսի մեջ հայտնվել: Օրինակ՝ միայն արտաքին հարաբերությունների հետ կապված ծախսերի համար 2012թ. նախատեսված է եղել 9,5 մլրդ դրամ, իսկ թե այդ 9,5 միլիարդի ինչքան մասն է արդյունավետ եւ տեղին ծախսվել, կարելի է եզրակացնել՝ կարդալով ՀՀ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին