ԷԼԻ ԿՈՍՄԵՏԻԿ Ապր 10,2013 00:00 Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի՝ երեկ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Փոխադարձ կոմպլիմենտներ փոխանակելով` Սերժ եւ Տիգրան Սարգսյանները նշել են, որ իրենք աշխատել են դժվարին ժամանակներում եւ լուծել «շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ»: Ընդունելով Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության հրաժարականի դիմումը` Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Ուզում եմ, որպեսզի ձեզնից …
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ Է Ապր 10,2013 00:00 Երեկ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ բախման արդյունքում կոտրվեց Երեւանի ավագանու ընտրություններին «Բարեւ Երեւան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանի քիթը: Բայց սա դեռ բավական չէ, նրան այսօր՝ առավոտյան, ոստիկանները հրավիրել են ոստիկանության ծառայողի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ նախապատրաստվող նյութերով բացատրություն տալու: Հիշեցնենք, որ խոսքը նույն Արմեն Մարտիրոսյանի մասին է, որը 2008-ի մարտի 1-ի հանրահավաքի օրն իր …
Քաշքշուկի կենտրոնում է եղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը (տեսանյութ) Ապր 09,2013 23:58 Այն պահին, երբ ցուցարարների և ոստիկանների միջև թեժ բախում էր տեղի ունենում Բաղրամյան պողոտա ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանապետը հայտնվել էր բախման կիզակետում: Նշենք, որ այսօր երբ երիտասարդները սկսել են վանկարկել՝ Ազատ-անկախ Հայաստան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքել է. “Ազատ անկախ Հայաստանի սիրահարներ, ժողովուրդը քնած է, կամաց խոսեք”,- գրում է “առաջին լրատվականը”:
Ոստիկանությունը թույլ է տվել ընդդիմադիրներին անցնել Բաղրամյան պողոտայով Ապր 09,2013 23:49 Ոստիկանությունը թույլատրեց ցույցի մասնակիցներին բարձրանալ Բաղրամյան պողոտայով: Փակված Բաղրամյան պողոտան բացվել է, իսկ երթևեկությունը՝ վերականգնվել: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ցուցարարները անցան խորհրդարանի եւ նախագահի նստավայրի կողքով: Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ հանրահավաքի մասնակիցները նախագահական նստավայրի դիմաց երգեցին ՀՀ օրհներգը: Այժմ նրանք հետ են վերադառնում Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցները վերադառնում են Ազատության հրապարակ Ապր 09,2013 21:38 Ծիծեռնակաբերդ հասած ցուցարարները երթով վերադառնում են Ազատության հրապարակ։ Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ ինքը չի կարող նրանց հետ գնալ՝ առանց նշելու պատճառը։ Գրողների միության մոտ հավաքված քաղաքացիները եւս պատրաստվում են վերադառնալ Ազատության հրապարակ։ Ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում հայտարարարվեց, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն։
Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ ծեծկռտուքը (տեսանյութ) Ապր 09,2013 21:27 Ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ ծեծկռտուքը, որի հետևանքով “Ժառանգության”փոխնախագահը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։ լուսանկարարը՝ news .am-ի
Ոստիկանության հայտարարությունը՝ Բաղրամյան փողոցի դեպքերի մասին.(տեսանյութ) Ապր 09,2013 21:20 Ոստիկանության լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլեւս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով: ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում: …
Ոստիկանությունը 15 րոպե ժամանակ է տվել Բաղրամյանում հավաքվածներին Ապր 09,2013 20:41 Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում: Այս մասին քիչ առաջ հայտարարել է ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը՝ դիմելով Երեւանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանական պատնեշի մոտ հավաքված ցուցարարներին: “Ոստիկանությունը առանց հապաղման կիրառելու է օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքները: Խնդրում եմ հետեւություն արեք ասվածից”,-հայտարարել է նա ու հավելել, …
Արմեն Մարտիրոսյանին ծեծել են ու բերման ենթարկել ոստիկանություն Ապր 09,2013 19:39 Քիչ առաջ տեղեկացնում են, որ “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները Բաղրամյան պողոտայի երթի մեջ ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են ոստիկանության բաժանմունք։ Այս մասին հայտնում է “Առաջին լրատվականը”։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուխարեստի քաղաքապետին Ապր 09,2013 19:24 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսնն այսօր ընդունել է Բուխարեստի (Ռումինիա) քաղաքապետ Սորին Միտչեա Օպրեսկուի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով քաղաքապետի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է երկու պետությունների գործակցությանը և երկու հավատակից ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամական …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին