Սեւանա լճի թիվ 3 հանրային լողափում, այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 12:15-ի սահմաններում, ջրափրկարար հրահանգիչը նկատել է, որ լճում շրջվել է հեծանվանավակ, որում գտնվել են 4 քաղաքացի: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ անմիջապես օգնության են մեկնել ջրափրկարարները, ովքեր ջրից դուրս են բերել Դիլիջան քաղաքի բնակիչներ 30-ամյա Ա. Ս.-ին, 45-ամյա Ս. Վ.-ին, 24-ամյա Մ. Հ.-ին …