Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր ԱԺ-ին հրաժեշտ տվեց նաև Հրաչյա Հակոբյանը` Նիկոլ Փաշինյանի աներորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովին հրաժեշտ տվող պատգամավորների ցանկում էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

ArmLur.am-ը դեռևս ապրիլին տեղեկացրել էր, որ Հակոբյանը որոշել է այլևս չշարունակել իր գործունեությունը հաջորդ գումարման խորհրդարանում և չի առաջադրվելու պատգամավորի թեկնածու։

Հրաչյա Հակոբյանը քաղաքական դաշտում հայտնի է ոչ միայն որպես իշխող խմբակցության պատգամավոր, այլև որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ. նա Աննա Հակոբյանի եղբայրն է և երկար տարիներ հանրային-քաղաքական քննարկումներում հիշատակվել է նաև որպես Նիկոլ Փաշինյանի աներորդի:

Թե ինչով է պայմանավորված նրա՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշումը, պաշտոնապես չի մանրամասնվել, սակայն նրա հրաժարումը խորհրդարանական գործունեությունից դեռ ամիսներ առաջ էր հայտնի դարձել։

Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ցանկանում է հանգստանալ, հետո որոշել իր անելիքները: Նշենք, որ Հրաչյա Հակոբյանը միշտ աչքի է ընկել ԱԺ-ում իր զսպվածությամբ ու համեստ պահվածքով:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

 




Լրահոս