Սիրված դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ կրկին Հայաստանում է եւ, ինչպես միշտ, նոր ներկայացմամբ` «Ամեն երկուշաբթի»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ ներկայացումը արդիական խնդիրների մասին է` արտագաղթ, կոռուպցիա, քաղաքական գործընթացներ… Ամենահետաքրքիրն այն է, որ ներկայացման վերջում դերասանին հաջողվում է, բառիս բուն իմաստով, երգացնել ամբողջ դահլիճը, ընդ որում, միմյանց ձեռք բռնած:-Արվեստի գերխնդիրը մարդուն մի քայլ դեպի ազնվություն …