Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվում է պատմության թանգարան: Ոստիկանությունը խնդրում է բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն արխիվային նյութեր (ոստիկանության նախկին աշխատակիցների նամակներ, պատվոգրեր, շքանշաններ, մեդալներ, անձնական իրեր եւ այլն), ներկայացնեն ոստիկանության վետերանների խորհուրդ: Հասցեն՝ Նալբանդյան 130, հեռախոսներ՝ 58-93-04, 091-56-13-4, 099-54-02-50: