Հանրապետությունում մի շարք դեղեր թանկացել են, մի քանիսն էլ՝ էժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող կազմակերպությունների, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
2013 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ “Դեպակին էնտերիկ 300”, “Կարդիլոպին”, “Տալիտոն 12,5մգ, 6,25մգ և 25մգ”, “Թիենամ” դեղերի մեծածախ գները նվազել են 3-15%-ով, իսկ “Ցերուկալ” դեղի գինը՝ 42%-ով:
Նույն ժամանակահատվածում նկատվել է նաև որոշ դեղերի`”Լանտուս”, “Պանատոլ”, “Վերմոքս”, “Պլաքվենիլ դեղահատեր 200մգ”, “ՆովոՌապիդ ՖլեքսՓեն”, գնի 6-10%-ով աճ: Իսկ “Ցիսպլատին-ԵԲԵՎԵ” դեղի գինն աճել է 38%-ով:
Մինչդեռ այս դեղերի ներմուծման (ինվոյսային) գների էական փոփոխություն նշված ժամանակահատվածում չի նկատվել: Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։




Լրահոս