Փրկարարները կատարել են ապամոնտաժման աշխատանքներ Հոկ 03,2013 14:49 Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի երեսպատման սալիկներից երկուսը պոկվել են և ընկել 3-րդ մուտքի մոտ, առկա է ևս 3 սալիկի ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարներն ապամոնտաժել են 6 սալիկ (յուրաքանչյուրը` 20սմճ100սմ չափի):
Հետախուզվում էր Ռոստովի իրավապահների կողմից Հոկ 03,2013 14:45 Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Ա.-ին, որը 2011 թ. սեպտեմբերի 25-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածքի ելքով ճանապարհատրանսպորտային պատահար կատարելու մեղադրանքով:
Արաբկիրում գազ չի լինի Հոկ 03,2013 14:36 “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 21:00 դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Մ.Բաղրամյան պողոտայի թիվ 57ա, 59ա, 59բ, 59գ, 61, 65, 67, 67/1, 69, 70/1, 71, 77, 77/1, 77/3, 77/4, 77/5, 77/7, 79, 79ա, 85, 89, …
Մոտոցիկլետը բախվել է ԶԻԼ-ի Հոկ 03,2013 14:16 ԻԺե մակնիշի մոտոցիկլետը հոկտեմբերի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է “ԶԻԼ” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Freedom House. Հայաստանը ճանաչվել է ազատ երկիր Հոկ 03,2013 13:47 Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը։ Այս տարի Freedom House-ն իր ուսումնասիրության մեջ ներառել է 60 երկիր՝ դրանցից յուրաքանչյուրին գնահատելով համացանցի հասանելիության հարցում եղած խոչընդոտների, որոշակի սահմանափակումների և օգտատիրոջ իրավունքների ոտնահարման հիման վրա։ Զեկույցը հաշվի է առել 9 չափանիշ: Արդյոք տվյալ երկրում արգելափակվո՞ւմ են սոցիալական ցանցերը, կամ գոյություն …
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում Հոկ 03,2013 13:32 Բարսելոնայում` Կատալոնիայի Կառավարության Էմիգրացիայի վարչության կողմից տրամադրված հանդիսությունների դահլիճում, հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպված տոնական ընդունելություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը: Միջոցառմանը ներկա են եղել տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, կուսակցական գործիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման …
Հայտնաբերվել է մարտական գլխիկով ական Հոկ 03,2013 13:21 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ “911” ծառայություն է զանգահարել ՀՀ ՊՆ մի ծառայող և հայտնել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Մեկնած օպերատիվ խումբը Արզումանյան փողոցի թիվ 16/1 և Շինարարների փողոցի թիվ 13 շենքերի …
ԱԺ-ն ընդունեց համաներում հայտարարելու մաuին որոշում Հոկ 03,2013 12:47 Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Նախագահի առաջարկությամբ, միաձայն՝ 102 կողմ ձայներով, ընդունեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Այն կկիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ: ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն կստորագրի և կհրապարակի 24 ժամվա ընթացքում:
Արարատի բնակիչը խախտել էր հեղինակային իրավունքը Հոկ 03,2013 12:44 Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, Ոսկետափ գյուղից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հովհաննես Ու.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հուլիսի 17-ից ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով:
Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ գլխավոր դատախազին Հոկ 03,2013 12:40 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը: Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված …
24 Հունիս 17:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները փնտրում են Արցախի պաշտոնյաներին․ պետական մեքենաները հավաքագրելու գործընթաց է մեկնարկում
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
18 Հունիս 16:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները Բագրատ Սրբազանի վրա «գործ» են գտել․ իրավական պրոցես են ուզում սկսել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել