Պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ սկսել է ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, եւ, որպես կանոն, առաջին տվյալները, որոնք հրապարակվել են, վերաբերում են գնաճին, ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա համեմատ, ընդհանուր գնաճը կազմել է 5,5 տոկոս: Ի դեպ, միայն ապրանքների գները, այսինքն՝ առանց ծառայությունների, այս տարի, անցած տարվա համեմատ, բարձրացել են 6,2 տոկոսով: …