«Ժողովուրդ»-ը դեռեւս երկու տարի առաջ է գրել այն մասին, որ արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում: Նրա կինը` Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների` շեշտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան: Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը` արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ …