Այսօր Երիտասարդության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։

Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ.-ի օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Այսօր աշխարհում ապրում է մինչև 25 տարեկան շուրջ 3 մլրդ մարդ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի` 3.25 մլն մարդու  37.7%-ը կամ 1.22 մլն-ը կազմում են մինչև 25 տարեկաննները: Իսկ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` երկրում կա մոտ 830 հազար 16-30 տարեկան երիտասարդ` բնակչության մոտ 26 տոկոսը:




Լրահոս