Աշխատանքից ազատման պատճառը պաշտոնական դիրքի չարաշահումն է․«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջերս աշխատանքից ազատվել են ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետն ու «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը: Իսկ պատճառը` պաշտոնական դիրքի չարաշահումն է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից:

«Մեզ մոտ հիմնականում նրանք, ովքեր մասնագետ են եւ կարող ուժ, կշարունակեն աշխատել, իսկ ովքեր չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը եւ այլ կարգավիճակով, այլ աշխատանքներով են զբաղված, ապա նրանք չեն կարող մեզ հետ ճանապարհ անցնել: Եվ բոլորովին վերջերս այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց, երբ ստուգումների ժամանակ պարզվեց, որ նախարարության Հիդրոմոնիտորինգային ՊՈԱԿ-ի տնօրենն ու ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ իրենք ինքնուրույն հասկանալով այդ ամենն, աշխատանքից ինքնակամ ազատման դիմում են գրել»,-լրացրեց նախարարը: Նշենք, որ նրանց փոխարեն նոր նշանակում դեռ չի եղել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս