Իսպանիայի հավաքականում 8 նորեկներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականը, որը Ֆրանսիայի ընտրանու հետ ընկերական խաղ անցկացնելու համար ժամանել է Փարիզ, իր կազմում ունի 8 նորեկ: Հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի որոշ ժամանակ անց:

Ժամանումից անմիջապես հետո ֆուտբոլիստներ Պիկեն, Ռաուլ Գարսիան և մարզիչ Վիսենտե դել Բոսկեն զրուցել են լրագրողների հետ:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, իսպանացի մասնագետը կունենա երկու մարզում, որպեսզի կարողանա կազմի ռոտացիա անցկացնել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի և Ֆրանսիայի միջև ընկերական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:




Լրահոս