«Եթե հայրը ալկոհոլի ազդեցության տակ չլիներ, որդու խելքին չէր ընկնի, և կրակոցներ չէին հնչի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջևան քաղաքում գտնվող «Գետափ» կոչվող փոքր սրճարանում երեկ հնչած կրակոցների գործով հետախուզվում է Էդգար անունով մի երիտասարդ, ով նախկինում սպանության մեղադրանքով դատապարտված է եղել:

Ինչպես Armlur.am-ին հայտնում են Իջևանի աղբյուրները, սրճարանն իր մեծությամբ աչքի չի ընկնում և հայտնի չէ: Իսկ սեփականատերը` Կարենը, երիտասարդ տղա է, ով կրակոցների հետևանքով տուժել է:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` փախուստի մեջ գտնվող Էդգարի հայրը դեպքի օրը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ինչի պատճառով էլ որդու հետ միասին ծեծկռտուք է սկսել սրճարանում: Այլապես նա նման քայլի չէր գնա, քանի որ արհեստավոր է՝ հանգիստ բնավորությամբ, և Իջևանում առանձնանում է իր կրթվածությամբ:

Ի դեպ, նշենք, որ Էդգարը նաև դանակահարության փորձ է արել, սակայն վտանգից հնարավոր է եղել խուսափել:




Լրահոս