Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան ձորն է ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին` ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (53-րդ կմ), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2103» մակնիշի 67 LS 427 պ/հ ավտոմեքենան դուրս է ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ գլորվել հարակից ձորակը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Վ. Կ.-ը (ծնվ. 1981թ., ք.Երևան) և ուղևոր Կ. Պ.-ը (ծնվ.1988թ., ք.Երևան) տեղի ուժերով դուրս են բերվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ հրաժարվել են բուժ.օգնությունից:

Հրշեջ-փրկարարաները դադարեցրել են գազի արտահոսքը, ուղղել և հոսանքազրկել ավտոմեքենան:




Լրահոս