20 տարվա ընդմիջումից հետո լույս կտեսնի Pink Floyd-ի նոր ալբոմը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական Pink Floyd խմբի The Endless River կոչվող նոր ալբոմը կներկայացվի նոյեմբերի 10-ին, հայտնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ The Endless River-ը հիմնականում կլինի գործիքային ալբոմ՝ նվիրված խմբի անդամ Ռիկ Ռայթին (ստեղնաշարային գործիքներ), ով վախճանվել է 2008թ.-ին 65 տարեկանում: Ալբոմում կհնչի միայն մեկ երգ՝ Louder Than Words-ը, որի տեքստը գրել է խմբի ղեկավարներից մեկի՝ Դեվիդ Գիլմորի կինը՝ Փոլլի Սեմսոնը:

Դա կլինի խմբի առաջին ալբոմը վերջին 20 տարիների ընթացքում: Կոլեկտիվի վերջին ալբոմը՝ The Division Bell-ը՝ լուս է տեսել 1994թ.-ին, ինչից հետո խումբը բաժանվել է: 2005թ.-ին խմբի անդամները վերամիավորվել են՝ Live 8 շոույում ելույթ ունենալու նպատակով:




Լրահոս