Դաշինք Ռուսաստանի հե՞տ, թե՞ պաշտպանություն նրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի փոխվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Այս պաշտոնը կզբաղեցնի Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը, ով մարտի վերջին միաձայն ընտրվել էր դաշինքի բոլոր անդամ պետությունների կողմից:

Նրա նախորդը՝ Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել էր, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ղեկավարության ամենամեծ հիասթափությունը եղել է Ռուսաստանի պահվածքը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ առաջին ելույթում ես խոսել եմ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինք կազմելու անհրաժեշտության մասին: Սակայն ռուսաստանյան ագրեսիան Ուկրաինայի հանդեպ մարտահրավեր էր ազատ և խաղաղ Եվրոպայի մեր տեսլականին», – ասել է Ռասմուսսենը Independent-ում հրապարակված հարցազրույցում:

BBC-ի թղթակցի հարցին, թե ինչ է մտածում այդ առնչությամբ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, Ռասմուսսենը պատասխանել է. «Կարծում եմ, որ նա կհոգա ոչ այնքան Ռուսաստանի հետ միության, որքան Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամներին պաշտպանելու մասին»: Նա հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ ՆԱՏՕ-ն կարող է մտածել միայն Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարումից հետո:




Լրահոս