ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն 30 ստորագրություններով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան եւ պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները: Խորհրդարանական կուսակցությունների եւ արտախորհրդարանական ՀԱԿ-ի համատեղ պայքարը նպատակ ունի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, քանի որ անճշտություններն ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս: Սակայն Սերժ Սարգսյանն իր «միջնորդավորված խնամի», ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական որոշումն արդեն կայացրել է: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ուժային շրջանակներին արդեն հայտնի է, որ ՍԴ-ն բառախաղերով շաղախված ձեւակերպումներով լի մի փաստաթուղթ է տալու, որով դիմումի մերժումը կպատճառաբանվի որպես ընտրական իրավունքի գաղտնիության բացահայտում: Իսկ դա ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է:




Լրահոս