Սերբիայի նախկին նախագահն իրեն ցեղասպանության մեջ մեղավոր չի ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաագայում չորեքշաբթի իր եզրափակիչ ելույթն է սկսել Սերբիայի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը: Կողմերի ելույթների ընթացքում նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և Միջազգային տրիբունալում նախկին Հարավսլավիայի գործով չպետք է ներկայացված լինի իբրև մեղադրյալ. տեղեկացնում է ИТАР ТАСС-ը:

Կարաջիչը, որն ինքնուրույն իրականացնում է իր պաշտպանությունը, խոստովանել է, որ իբրև Բոսնիայից անջատված սերբական տարածքային-քաղաքական միավորի ռազմական ղեկավար՝ «բարոյական պատասխանատվություն» է կրում Սերբիայի Հանրապետության զինուժի և քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների համար:

Միաժամանակ նա հայտարարել է, որ պատկերացում չի ունեցել Սրեբրենիցա մուսուլմանական անկլավում կատարված իրադարձությունների մասին, որտեղ 1995-ի հունիսին սպանվել է մոտ 8 հազար տղամարդ և պատանի: Կարաջիչը կասկածի տակ է դրել զոհվածների ընդհանուր թիվը, ինչպես նաև՝ այն, որ կատարվածը ցեղասպանություն է:




Լրահոս