Երկիր է վերադարձել ամերիկյան լրտեսական տիեզերանավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե 2 տարի հետո տիեզերքից վերադարձել է և Կալիֆորնիայում վայրէջք է կատարել ամերիկյան անօդաչու Boeing X-37B տիեզերանավը:

Մինչ այժմ հայտնի չէ, թե որն է եղել տիեզերանավի գաղտնի նպատակը, սակայն ենթադրվում է, որ նրա վրա տեղակայված է լրտեսական սարքավորում:

Սկզբում ենթադրվում էր, որ այն պետք է ուսումնասիրի չինական «Տյանգուն-1» տիեզերական մոդուլը, սակայն հետագայում այդ ենթադրությունը հերքվեց:
Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է անում այդ ապարատը:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ անօդաչու սարքը բազմակի օգտագործման տիեզերանավ է, որը նախատեսված է արբանյակների կողմից իրականացվող հետախուզական աշխատանք կատարելու համար. հայտնում է BBC-ն:




Լրահոս