ԱՄՆ-ում ռազմական օդանավ է կործանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կալիֆորնիայի Վենտուրա շրջանում չորեքշաբթի զինվորական օդանավ է վթարվել. հայտնել են տեղական լրատվամիջոցները:

ABC 7 հեռուստաալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Փոյնտ-Մուգու տեղանքում տեղական ժամանակով ժամը 17:13-ին:

Նախնական տվյալների համաձայն՝ օդաչուն զոհվել է: Վենտուրայի ռազմաբազայից ստացված տեղեկությունների համաձայն՝ դա ATAC տիպի ինքնաթիռ էր, որը թռիչքներ էր իրականացնում ոչ մեծ տարածությունների վրա:

Տեղեկացվում է, որ օդաչուն փորձել է վայրեջք կատարել մայրուղու վրա, սակայն մեքենան հայտնվել է դաշտում:




Լրահոս