Ռուսաստանում բասկետբոլ խաղալիս սևամորթ ուսանող է զոհվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգորոդի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի մարզադահլիճում նոյեմբերի 13-ի երեկոյան զոհվել է 31-ամյա նիգերացի ուսանող: Բասկետբոլ խաղալիս Էբամ Էնաբեոնաբե Էյանգը հանկարծակի ընկել է գետնին և քիչ անց մահացել:

Փորձագետներն առայժմ չեն պարզել ուսանողի մահվան պատճառը: Տեղական բուհերի սևամորթ ուսանողներն այսօր ցույցի էին դուրս եկել:

Ականատեսների վկայությամբ՝ ցույցին մասնակցել է 70 մարդ: Հատկանշական է, որ տեղի ունեցած ողբերգության մեջ երիտասարդները ռասիզմի տարրեր են նկատել: Նրանց կարծիքով՝ «շտապ օգնությունը» չափազանց ուշ է տեղ հասել: Այդ իսկ պատճառով նրանք ցույցի են դուրս եկել «Ոչ ռասիզմի» և «Մեզ այստեղ ոչ թե մարդ, այլ անասում են համարում» պաստառներով:

Սևամորթ ուսանողի մահը հետաքննում է Քննչական կոմիտեի տեղի վարչությունը:

2e4140e27150101e81ff862b026216be

a07baabb0ecb9652821bcc71e390e18e




Լրահոս