Ամերիկացի դերասանը մեղադրվում է նապաստակի սպանության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել դերասան Դմիտրի Դյաչենկոյին, ով սպանել է իր նախկին ընկերուհու նապաստակին, ինչպես նաև սպառնացել աղջկան:

Դեպքը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում այն բանից հետո, երբ աղջիկը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ապրել նրա հետ: 46-ամյա տղամարդը եփել է կենդանուն և կերել ուտեստի կեսը` այդ ամենի լուսանկարներն ուղարկելով նախկին ընկերուհուն:
Երբ աղջիկը վերադարձել է, Դյաչենկոն սպառնացել է, որ նույն կերպ կվարվի նրա հետ:

Նա մեղադրվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և մարդու առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի մեջ: Դերասանի մեղքն ապացուցելու դեպքում նրան սպառնում է մինչև 4 տարի 8 ամսվա ազատազրկում:




Լրահոս