Իսպանիայի պետական պարտքը գերազանցում է 1 տրիլիոն եվրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի պետական պարտքն այս տարվա երրորդ եռամսյակում աճել է 0,75%-ով և կազմել 1,02 տրիլիոն եվրո: Այդ գումարը հավասար կլինի ՀՆԱ-ի 96,8%-ին:

Ինչպես հայտնում է Իսպանիայի բանկը, տնտեսական ճգնաժամի 6 տարիների ընթացքում երկրի պետական պարտքը կրկնակի ավելացել է:

Իսպանիայի պետական պարտքի աճը պայմանավորված է կենտրոնական վարչակազմի և ինքնավար վարչակազմերի պարտքերի ավելացման հաշվով, մինչդեռ տեղական իշխանության մարմինները նվազեցրել են իրենց պարտքերը:

Պետական պարտքի սպասարկմանը Իսպանիան այս տարի կուղղի 36,5 միլիարդ եվրո: Այդ գումարը գերազանցում է անաշխատունակության նպաստների և գործազուրկների մասնագիտական վերապատրաստման համար ծախսվող գումարները:




Լրահոս