Ժողովուրդ. Նախագահականի դարպասի առջեվ դրված ծաղկամանները հնարավոր գրոհները կանխելու համա՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է. “4 տարի պաշտոնավարելով ՀՀ նախագահի նստավայրում` Սերժ Սարգսյանը միայն օրերս է հասկացել, որ նախագահականի դարպասների մոտ անհապաղ պետք է ծաղկամաններ տեղադրվեն` ,դրանից բխողե անվտանգության սարքավորումների նորացմամբ: Առաջին հայացքից թվում է, թե որևէ արտառոց բան չկա. ընդամենը նախագահի նստավայրի դիմացի հատվածը գեղեցկացվում է: Բայց իրականում հենց նախագահական նստավայրում խոսվում է, որ “ծաղկամանների”իմաստը ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ և հաջորդող անսպասելի զարգացումները կանխելն է: Բանն այն է, որ այսուհետ Բաղրամյան 26 գնացած ցանկացած դժգոհությսւն հեղինակները որևէ կերպ չեն կարող մոտենալ նախագահականի ճաղերին: Սա նշանակում է, որ հնարավոր գրոհների վտանգը մտահոգում է Սարգսյանին: Ահա թե ինչն է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ստիպել “գեղեցկացնելե նախագահի նստավայրը”:




Լրահոս