Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից:

«Դուք ժամանակակից հայ կինոյի ամենաակնառու դեմքերից եք, ում արվեստը վաղուց է արժանացել բարձր գնահատականների՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր՝ մեծ ավանդ եք ներդրել մեր մշակութային կյանքի աշխուժացման ու հարստացման, ինչպես նաև հայ կինոյի ճանաչման գործում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր ստեղծագործական նվաճումներ՝ ի փառս հայ կինոարվեստի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս