ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության 16.99 որոշման համաձայն՝ ճանապարհային նշանները  վարորդների համար պետք է տեսանելի լինեն: Թեեւ տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները համեմատաբար հեշտացրել են ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքները, սակայն դրանք վարորդների համար լուրջ մտահոգությունների առիթ են դարձել: Պարզվում է՝ մայիսի 8-ին Ռուբինյանց փողոցում տեղադրված տեսախցիկները տեսանելի չեն եղել վարորդներին, արդյունքում՝ վարորդները 3 րոպեն մեկ տուգանվել են նվազագույնը 10.000 դրամով:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը խախտել է ՀՀ կառավարության 26.10.2006թ.  թիվ 1699-Ն որոշումը` չպահպանելով նշանների տեսանելի հեռավորությունը: Քաղաքացիների բողոքների արդյունքում չեղյալ են հայտարարվել մայիսի 8-ին Ռուբինյանց փողոցում տեղադրված տեսախցիկների արձանագրած  տուգանքները: Երեկ մի խումբ վարորդներ, հավաքվելով Ծովակալ Իսակովի 9 հասցեում, փորձում էին հետ ստանալ տուգանքը: Ստեղծված իրավիճակի պատճառով բավականին մեծ հերթ էր գոյացել:
«Բերել հասցրել են այստեղ, չէին կարող չեղյալ հայտարարեին ու մեր հասցեներով տուգանքը չուղարկեին»,-բողոքում էին նյարդայնացած վարորդները: Այս ամենը դեռ քիչ էր, ոստիկանությունը վարորդներից պահանջում էր համապատասխան փաստաթղթերի պատճենները, ինչը էլ ավելի էր բորբոքել առանց այդ էլ վրդովված վարորդներին, քանի որ տարածքում պատճենահանման կետ չկար, եւ նրանք ստիպված երկար ճանապարհ էին անցնում` ոստիկանության պահանջը կատարելու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս