ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
ՌԴ Ստավրոպոլ քաղաքում ֆիզկուլտուրայի ուսուցչուհի 34-ամյա Լյուդմիլան ութերորդ հարկի իր բնակարանից նետվելու միջոցով ինքնասպան է եղել: Համաձայն տեղեկատվության՝ վերջինս տառապել է ընկճախտով, քանի որ վերջին երկու տարում, բացի պանրից, ոչինչ չի կարողացել ուտել: Նրան բուժող բժիշկների հավաստմամբ՝ նրան նորմալ կյանքի եւ սննդակարգի վերադարձնելու իրենց բոլոր ջանքերն ապարդյուն են եղել:

ԱՄԵՆԱԴԺԲԱԽՏՆԵՐԸ ՍԵՔՍՈՒՄ
Պահպանակներ արտադրող հայտնի Durex ընկերությունն ուսումնասիրել է տարբեր ազգերի ներկայացուցիչների սեքսուալ ակտիվությունը: Ուսումնասիրվել է մոտ 150.000 մարդ: Պարզվել է, որ աշխարհի սեռապես ամենաակտիվ բնակիչները հունգարացիներն են: Միջինը նրանք սեքսով են զբաղվում տարեկան 152 անգամ: Նրանց հաջորդում են  ֆրանսիացիները, որոնք սեքսով են զբաղվում 144 անգամ: Եռանդուն համարվող իտալացիները եւ իսպանացի «մաչոները» սիրո գիշեր են ունենում տարվա մեջ համապատասխանաբար 110 եւ 123 անգամ: Ամենադժբախտն այս հարցում ռուսներն են՝ ընդամենը 59 անգամ: Ցուցակում տեղ են գտնել նաեւ գերմանացիները՝ 112, իսլանդացիները՝ 71, նորվեգացիները՝ 70 անգամ: Հարցման արդյունքում նաեւ պարզվել է, որ սեռապես ամենաբավարարվածներն են Թաիլանդի բնակիչները՝ 92%:

ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՎԵԼ
Իտալիայի Պրատո քաղաքի անշարժ գույքի գործակալությունը eBay-ով վաճառքի է հանել Արեցցո նահանգի Տոսկանա շրջանի Պրատարիչիա գյուղը: Այն ունի հինգ հազար քառակուսի մետր բնակելի տարածք: eBay-ով նշանակվել է նաեւ նախնական գումարը, որը կազմում է 2,5 մլն եվրո: Գյուղը հանվել է վաճառքի, քանի որ այնտեղ 50 տարի է, ինչ մարդ չի ապրում, եւ այն հարեւան բնակավայրերի բնակիչների կողմից ընկալվում է որպես ուրվականների գյուղ:

ՁԿՆԵՐ՝ ՇՇԵՐԻՑ

Ռիո դե Ժանեյրոյի Բոտաֆոգո լողափում տեղադրվել են երեք հսկայական ձկներ, որոնք պատրաստված են պլաստմասսե շշերից: Այս քանդակների տեղադրումը նպատակ է հետապնդել հասարակության ուշադրությունն ուղղել օրեր առաջ տեղի ունեցած «Ռիո+20» կոնֆերանսին:

 Պատրաստեց ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ.




Լրահոս