ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամառային արձակուրդների ընթացքում մեկնելու եմ Վրաստան, հետո Սոչի` հանգստանալու: Իմ հետ տանելու եմ իմ համարը, որը ռոումինգ է արված: Ուզում եմ իմանալ՝ Հայաստանից դուրս գտնվելու ժամանակ Հայաստան զանգելու դեպքում ինչ-որ կոդեր պետք է հավաքեմ, թե միայն հեռախոսահամարը:

Արթուր Իսահակյան, 38 տարեկան, երաժիշտ


ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ օգտվում եք Ձեր հեռախոսից, գտնվելով Հայաստանից դուրս, Դուք օգտագործում եք արտասահմանյան օպերատորի ցանցի ռեսուրսները: Այդ իսկ պատճառով համարահավաքման ձեւաչափը պետք է համապատասխանի տվյալ օպերատորի ցանցում գործող համարահավաքման ձեւաչափին:
 Այսպես՝ Հայաստան ուղղված զանգը միշտ կատարվում է որպես միջազգային զանգ.
+ (երկրի կոդ) (տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ) (հեռախոսահամար):
Օրինակ` +374 93 297111 («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի թեժ գիծ):
Տվյալ երկրի ներսում զանգ կատարելու համար կարող եք օգտագործել համարահավաքման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձեւաչափը.
 (տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ) (հեռախոսահամար)
կամ + (երկրի կոդ) (տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ) (հեռախոսահամար):
 Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել.
  + (երկրի կոդ) (բջջային ցանցի կոդ) (հեռախոսահամար):
Օրինակ՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 093298888 հեռախոսահամարին SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +37493298888:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արձակուրդային սեզոնին բջջային կապի օպերատորները նույնպես  պետք է նախապատրաստվեն: Ու լավ է, որ ոչ այնքան մեծ գումարի դիմաց մեր հայրենակիցները հնարավորություն ունեն հասանելի մնալ եւ կապ պաhել Հայաստանում բնակվող իրենց հարազատների հետ:




Լրահոս