երեք ավտոմեքենա բախվել են իրար. կան վիրավորներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում, Սեբաստիա փողոցի թիվ 226 էլեկտրոսյան դիմաց իրեր են բախվել Հարավ Արևմտյան Բ1 թաղամասի բնակիչ, 25-ամյա Ժիրայր Դանիելյանի վարած “Մերսեդես” մակնիշի 21 UV 222 համարանիշի, Մոլդովական 29 շենքի բնակիչ, 48-ամյա Արթուր Ղազարյանի վարած “Ռենո” մակնիշի Լ 4084 և Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Հարությունյանի վարած “Գազ 24” մակնիշի 25 ԼՍ 279 ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով “Ռենո” ավտոմեքենայի վարորդ Ա. Ղազարյանը և ուղևոր, 27-ամյա Վիոլետա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Արմենիա” բժշկական կենտրոն: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս