5000 ցուցարարներ դուրս են եկել Կիևի կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի կենտրոնում ընթանում է ընդդեմ կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման բողոքի ցույց, հայտնում է «Վեստին»:

Շուրջ 5000 մարդ դուրս են եկել Կրեշչատիկի, որը, ինչպես նշվում է, հանգստյան օրերին դառնում է հետիոտնային գոտի: Քաղաքի բնակիչները բողոքում են կոմունալ վճարների բարձրացման դեմ, որոնք մայիսի 1-ից միջինում բարձրացել է 67%-ով: Ցուցարարների ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված է. «Յացենյուկն Ուկրաինայի համար աղքատություն է», «Ուկրաինայի կառավարությունը ուկրաինացիներին»:

Լույսի, գազ, ջեռուցման ու տաք ջրի սակագները Ուկրաինայի բնակչության համար բարձրացել են ապրիլի 1-ից: Համաձայն Ուկրաինայի նախարարների կաբինետի ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի` գազի գինը միջինում բնակչության համար բարձրանում է 285%-ով: 4-ից 100%-ով բարձրացել են նաև էլեկտրաէներիգիայի ու ջրի սակագները:




Լրահոս