ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն մեկնել է ԱՄՆ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունից գրավոր պատասխանել են. «Մենք ԶԼՄ-ներից տեղեկացել ենք, որ Գագիկ Ծառուկյանը մեկնել է Միացյալ Նահանգներ: Նրա այցի հետ կապված մանրամասների համար խորհուրդ կտայինք դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակին»: Ասել է թե` դիվանագիտական լեզվով ԱՄՆ դեսպանատնից հաստատել են դեռ 2 օր առաջ «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը Ծառուկյանի՝ ԱՄՆ հնարավոր այցի մասին: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, թե Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կլինի դեկտեմբերի 4-6-ը, իսկ ԱՄՆ դեսպանատան` մեզ ուղարկված հաղորդագրության մեջ, որը  կազմվել է դեկտեմբերի 5-ին, նշված է, որ Ծառուկյանն արդեն իսկ ԱՄՆ-ում է:




Լրահոս