Ինչո՞ւ մեր միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի Եռագույնից. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ մեր քաղաքական, հասարակական կամ քաղաքացիական միջոցառումների ժամանակ մենք պետք է ձեռքներս բռնենք որևէ դրոշ՝ բացի Եռագույնից: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք  ապավինում ենք ինչ-որ մի երկրի կամ ինչ-որ մի կառույցի, թե նա մեզ կօգնի մեր խնդիրները լուծել: Այդ սկզբունքային սխալը մենք՝ հայերս, գործել ենք դարեր շարունակ, և թվում էր, թե 88-90 թվականների Շարժման ընթացքում այդ բարդույթները հաղթահարվել են, բայց 92-94 թվականների պատերազմի պատճառով մենք կարծես թե ստիպված եղանք այդ սկզբունքներից հրաժարվել և վերադառնալ «կողմնորոշման» տրորված ճանապարհին:

Հետևաբար իմ կողմից շատ հարգված Պարույր Հայրիկյանը, ըստ իս, սխալ է վարվել, երբ ցուցարարների մեջ գնացել է ԵՄ դրոշներով: Ցուցարարներից ոմանք էլ սխալ են վարվել, երբ այդ գործչի նկատմամբ պատշաճ հարգանք չդրսևորելով՝ դրոշները քաշքշում ու խլում էին: Պետք էր, ինչպես ասում են ոստիկանները, բացատրական աշխատանք տանել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս